Իրանը դատապարտել է Պակիստանի ահաբեկչական պայթյունը
իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Պակիստանի Սինդ նահանգում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ ցավակցելով Պակիստանի կառավարությանն ու ժողովրդին , նաև զոհերի հարազատներին, Բահրամ Ղասեմին անհրաժեշտ է համարել ահաբեկչության, բռնության ու ծայրահեղականության դեմ միջազգային մասշտաբով բազմակողմանի շարժման ձևավորումը:
Խոսելով ահաբեկչության դեմ պայքարին ուղղված բոլոր երկրների ու միջազգային կազմակերպությունների պատասխանատվության մասին, Ղասեմին ավսել է. «Անհրաժեշտ է բռնության ու ահաբեկչության դեմ համաշխարհային շարժում ձևավորել, որին պետք է միանան խաղաղասեր պետություններն ու ազգերը»:
«ԻԻՀ-ի համոզմամբ, չարիքի, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի , նաև միջազգային հանրությանն անապահովությունից ու անկայունությունից փրկելու անհրաժեշտ գործոնն է այդ երևույթների դեմ կոնսենսուս կազմելը և նրանց մշակութային արմատների չորացումը, իսկ դա իրականացնելու համար պահանջվելու են համաձայնություն ու համագործակցություն».-ավելացրել է Բահրամ Ղասեմին:
Փետրվարի 16-ի երեկոյան, Պակիստանի հարավային Սինդ նահանագի սուֆիական տաճարներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 72 մարդ, վիրավորվել՝ 250-ը: