Իրանը դատապարտել է Պակիստանի ահաբեկչական պայթյունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54440-Իրանը_դատապարտել_է_Պակիստանի_ահաբեկչական_պայթյունը
իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Պակիստանի Սինդ նահանգում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2017 13:12 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Պակիստանի ահաբեկչական պայթյունը

իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Պակիստանի Սինդ նահանգում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ ցավակցելով Պակիստանի կառավարությանն ու ժողովրդին , նաև զոհերի հարազատներին, Բահրամ Ղասեմին անհրաժեշտ է համարել ահաբեկչության, բռնության ու ծայրահեղականության դեմ միջազգային մասշտաբով բազմակողմանի շարժման ձևավորումը:

Խոսելով ահաբեկչության դեմ պայքարին ուղղված բոլոր երկրների ու միջազգային կազմակերպությունների պատասխանատվության մասին, Ղասեմին ավսել է. «Անհրաժեշտ է բռնության ու ահաբեկչության դեմ համաշխարհային շարժում ձևավորել, որին պետք է միանան խաղաղասեր պետություններն ու ազգերը»:

«ԻԻՀ-ի համոզմամբ,  չարիքի, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի  , նաև միջազգային հանրությանն անապահովությունից ու անկայունությունից փրկելու անհրաժեշտ գործոնն է այդ երևույթների դեմ  կոնսենսուս կազմելը և նրանց մշակութային արմատների չորացումը, իսկ դա իրականացնելու համար պահանջվելու են համաձայնություն ու համագործակցություն».-ավելացրել է  Բահրամ Ղասեմին:

Փետրվարի 16-ի երեկոյան, Պակիստանի հարավային Սինդ նահանագի սուֆիական տաճարներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 72 մարդ, վիրավորվել՝ 250-ը: