Ասադը Պուտինին հայտնել է երկրում հրադադարի հաստատմանն աջակցելու պատրաստակամության մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i5506-Ասադը_Պուտինին_հայտնել_է_երկրում_հրադադարի_հաստատմանն_աջակցելու_պատրաստակամության_մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հայտարարել է երկրում հրադադարի հաստատմանն աջակցելու պատրաստակամության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2016 14:20 Asia/Tehran
  •  Ասադը Պուտինին հայտնել է երկրում հրադադարի հաստատմանն աջակցելու պատրաստակամության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հայտարարել է երկրում հրադադարի հաստատմանն աջակցելու պատրաստակամության մասին։

Հեռախոսազրույցում ՌԴ և Սիրիայի նախագահները կրկին անգամ ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ցանկում տեղ գտած ԻԼԻՊ-ի , «Ալ-Նոսրա» ճակատի և այլ խմբավորումների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը :

Ասադը Պուտինին վստահեցրել է հրադադարի ռեժիմը հարգելու Դամասկոսի կառավարության պատրաստակամության մասին :

ՌԴ նախագահը դրվատել է Սիրիայում թշնամանքներին վերջ դնելու մասին Ռուսաստանի և ԱՄՆ-ի վերջին հաղորդագրությունը ՝ այն Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման ուղղությամբ արված կարևոր քայլ որակելով :

Երկուշաբթի օրը Ռուսաստանը և ԱՄՆ-ը տեղեկացրել էին Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման նախագծի շուրջ համաձայնության կայացման մասին : Ըստ կայացած համաձայնության , հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտնելու փետրվարի 27-ից: