Արաբական երկրներում խախտվում են մարդու իրավունքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55870-Արաբական_երկրներում_խախտվում_են_մարդու_իրավունքները
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Պարսից ծոցի ափամերձ արաբական երկրներին նախազգուշացրել է մարդու իրավունքների խախտան կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2017 14:43 Asia/Tehran
  • Արաբական երկրներում խախտվում են մարդու իրավունքները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Պարսից ծոցի ափամերձ արաբական երկրներին նախազգուշացրել է մարդու իրավունքների խախտան կապակցությամբ:

Ալ-Ալամ հեռուստատեսության հաղորդմամբ՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացված Մարդու իրավունքների խորհրդի 34-րդ նիստին, քննադատելով մարդու իրավունքների խախտման դեպքերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է բազմաթիվ խախտումների կապակցությամբ:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Նիդերլանդների ներկայացուցիչն ասել է.«Մեծ թվով երկրներ անտեսում են մարդու իրավունքների պաշտպաններին մինչդեռ Բահրեյնում ու այլ երկրներում մարդու իրավունքների հարցով ակտիվիստների ճնշման քաղաքականության դեմ քայլեր ձեռնարկելու հարցում պետք է համագործակցել այդ կառույցների հետ»:

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները՝ այդ թվում Human Rights Watch-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից պահանջել են, որպեսզի իր մտահոգությունը հայտնի Եմենում տիրող իրավիճակի կապակցությամբ: