Իրանն ու Քաթարը կարևորել են առևտրական կապերի ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56312-Իրանն_ու_Քաթարը_կարևորել_են_առևտրական_կապերի_ընդլայնումը
ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի երեկոյան Դոհայում հանդիպել է Քաթարի էմիրին: Կողմերը զրուցել են երկու երկրի հարաբերությունների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2017 04:00 Asia/Tehran
  • Իրանն ու Քաթարը կարևորել են առևտրական կապերի ընդլայնումը

ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի երեկոյան Դոհայում հանդիպել է Քաթարի էմիրին: Կողմերը զրուցել են երկու երկրի հարաբերությունների շուրջ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Շեյխ Թամիմ Բեն Համդ Ալե Սանին, հանդիպման ժամանակ ընդգծել են երկու երկրի միջև առևտրական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունն ու նաև խորհրդակցել տարածաշրջանային գործերի ու ընդհանուր մտահոգությունների  շուրջ:

ԻԻՀ ԱԳ նախարարը Քաթար կատարած մեկօրյա այցի շրջանակներում  հանդիպել է նաև իր պաշտոնակից Շեյխ Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալե Սանիի հետ:

Իրանի ԱԳ նախարարի 2015 թվականի հուլիսին Քաթար կատարած նախկին ուղևորության ժամանակ կողմերը խորհրդակցեցին երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունների ընդլայնման և ահաբեկչության դեմ ազդեցիկ պայքարի ուղղությամբ ջանք գործադրելու շուրջ: