Տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորումը պայմանավորված է հարևան երկրների համագործակցությամբ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը տարածաշրջանի երկրներին ուղղված իր նովռուզյան ուղերձում, ընդգծել է. «Տարածաշրջանի զարգացումները, ճգնաժամերի կարգավորումը և սպառնալիքների դեմ պայքարը պայմանավորված են տարածաշրջանի բոլոր ու հատկապես հարևան երկրների կառուցողական համագործակցությամբ»:
Իրանի խորհրդարանի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին շաբաթ օրը Ադրբեջանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Իրաքի, Թուրքիայի ու Ուզբեկստանի խորհրդարանների նախագահներին հղած առանձին ուղերձներում նրանց շնորհավորեց Նովռուզի պատմական տոնի կապակցությամբ:
Ալի Լարիջանին ուղերձում տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին առաջադիմություն ու արդարություն մաղթելով, ընդգծել է. «ԻԻՀ-ն ողջունում է անվտանգության, առաջադիմության և տնտեսական, քաղաքական ու մշակութային բնագավառներում զարգացման նպատակով հատկապես հարևանների հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված տարածաշրջանային ցանկացած համագործակցություն»:
Նովռուզն իրանական նոր տարվա առաջին օրն է, որը նշվում է ֆարվարդինի 1-ին՝ մարտի 21-ին, և համարվում է հին ժամանակներից հիշատակ մնացած Իրանի պատմական տոներից մեկը:
2010 թվականին Նովռուզը, որպես իրանական նոր տարի գրանցվեց ՄԱԿ-ի պաշտոնական օրացույցում: