Արաբիան ու Հորդանանն Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ են հնչեցրել
Սաուդյան Արաբիայի և Հորդանանի թագավորները համատեղ հաղորդագրությամբ կրկնել են հակաիրանական հայտարարություններն ու կեղծ մեղադրանքները և իրենց պատկերացմամբ Թեհրանին մեղադրել են տարածաշրջանի երկրների հարցերին միջամտելու և ահաբեկչությունը պաշտպանելու մեջ:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության չորեքշաբթի օրը կատարած հաղորդման, Իրանի դեմ Ռիադի ու Ամանի համատեղ հաղորդագրությունը հրապարակվել է Հորդանան մայրաքաղաք՝ Ամանում գումարված Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին առընթեր Հորդանանի թագավոր Աբդոլլահ Բ-ի հետ Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդոլազիզի հանդիպման ժամանակ:
Սաուդյան Արաբիայի ու Հորդանանի ղեկավարները նաև հայտարարել են, թե պաշտպանում են Սիրիայի ու Եմենի ճգնաժամերի քաղաքական միջոցներով կարգավորումը:
Վերջին օրերին Իրանի դեմ սաուդացի պաշտոնտարների հայտարարություններն արծարծվում են այն պայմաններում, երբ ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին երեքշաբթի օրը հայտարարեց. «Տարածաշրջանում ահաբեկչության արմատը Սաուդյան Արաբիայում ձևավորված ծայրահեղական գաղափարներ են, որոնք այսօր ահաբեկչական-թաքֆիրական տարբեր խմբերի տեսքով չարիքի են վերածվել տարածաշրջանի ու աշխարհի ժողովուրդների համար»:
Սաուդյան Արաբիան ֆինանսավորելով ու աջակցելով Սիրիայում ահաբեկչական խմբերին և ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ավիահարված իրականացնելով Եմենի անմեղ ժողովրդի դեմ, այդ երկու երկրներում տասնյակ հազարավոր մարդկանց սպանվելու պատճառ է դարձել: