Սիրիայի դեմ հրթիռային հարձակմամբ սկսվեց Միջին Արևելքում ԱՄՆ-ի արկածախնդրությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58606-Սիրիայի_դեմ_հրթիռային_հարձակմամբ_սկսվեց_Միջին_Արևելքում_ԱՄՆ_ի_արկածախնդրությունը
Սիրիայի «Խան Շեյխուն»-ի տարածքի դեմ քիմիական հարձակման պատրվակով Սիրիայում ռազմական միջամտության կապակցությամբ ամերիկացի պատասխանատուների խորհրդակցության մասին լուրեր հրապարակվելուց ժամեր անց արևմտյան աղբյուրներ տեղեկացրեցին Սիրիայի Հոմս նահանգի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2017 02:21 Asia/Tehran
  • Սիրիայի դեմ հրթիռային հարձակմամբ սկսվեց Միջին Արևելքում ԱՄՆ-ի արկածախնդրությունը

Սիրիայի «Խան Շեյխուն»-ի տարածքի դեմ քիմիական հարձակման պատրվակով Սիրիայում ռազմական միջամտության կապակցությամբ ամերիկացի պատասխանատուների խորհրդակցության մասին լուրեր հրապարակվելուց ժամեր անց արևմտյան աղբյուրներ տեղեկացրեցին Սիրիայի Հոմս նահանգի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման մասին:

«Ասոշիետդպրես»-ը հղում կատարելով ամերիկյան ռազմական աղբյուրների տեղեկացրեց Սիրիայում գտնվող թիրախների կողմը 70 կառավարվող հրթիռներ արձակվելու մասին:

Միևնույն ժամանակ «Ալ-Մայադին» հեռուստակայանը հաստատելով Միջերկրական ծովում տեղակայված ամերիկյան ռազմանավերից տասնյակ հրթիռներ Սիրիայի կողմն արձակվելու փաստը հայտարարեց, որ այդ հարձակման գլխավոր թիրախն է հանդիսացել Հոմսի ավիաբազան:

Այս հարձակման պատճառած հավանական կորստի ու վնասի մասին որևէ հաղորդում չի հրապարակվել:

Այս հարձակումներն իրականացվել են Իդլիբի հարավում գտնվող «Խան Յունես» տարածքի դեմ քիմիական հարձակման պատրվակով այն դեպքում, երբ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Մանզար Մանզարը չորեքշաբթի գիշեր պատասխանելով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի ներկայացուցիչների անհիմն հավակնություններին, որոնք Դամասկոսին էին Սիրիայի «Խան Շեյխուն»-ի տարածքի դեմ քիմիական հարձակման պատասխանատու ներկայացրել, ասաց. «Սիրիայի կառավարությունն ավելի քան 90 նամակներ է հղել ՄԱԿ-ին ու ահաբեկիչների միջոցով Սիրիայի բռնահարված ժողովրդի դեմ քիմիական զենքի ու նյութերի օգտագործման մասին հստակ տեղեկություններ է փոխանցել»: Նա ի դեպ ընդգծեց, որ այդ նյութերը Թուրքիայի միջոցով են ահաբեկիչներին առաքվել:

Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում գտնվող «Խան Շեյխուն» տարածքի դեմ երեքշաբթի օրն իրականացված քիմիական հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան 100 և վիրավորվեց շուրջ 400 մարդ:

Շատ փորձագետներ քիմիական զենք օգտագործելու հիմամբ Սիրիայի կառավարությանն ուղղված մեղադրանքը, ահաբեկիչների դիմաց Սիրիայի բանակի արձանագրած վերջին հաղթանակներին զուգահեռ, հասարակական կարծիքն ապակողմնորոշելու և իրականությունները գլխիվայր ներկայացնելու ուղղությամբ գործադրված ջանք են համարում: