Ռուսաստան. Արևմուտքը չկարողացավ ապացուցել Սիրիայի դեմ ուղված իր մեղադրանքը
Ռուսաստանը հայտարարել է, որ «Խան Շեյխուն»-ում քիմիական հարձակումից երկու շաբաթ անց, արևմտյան երկրները չեն կարողացել Սիրիայի կառավարության դեմ իրենց մեղադրանքն ապացուցող որևէ փաստ ներկայացնել:
Ավելի վաղ, զինված ընդդիմությունն ու ահաբեկիչներըհայտարարել էին, որ Սիրիայի բանակը քիմիական հարձակում է իրականացրել Իդլիբում գտնվող «Խան Յունես»-ի դեմ, որից հետո ԱՄՆ-ի բանակը ապրիլի 7-ին հրթիռակոծեց Հոմս նահանգում գտնվող Սիրիայի բանակի ավիաբազան:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը երեքշաբթի օրը հայտարարել է. «Խան Շեյխունի դեմ քիմիական հարձակման կապակցությամբ միակ ապացույցը երկու տեսագրություններ են» :
«Սպիտակ գլխարկավորներ կոչվող փրկարար խմբի անդամներն ինչպե՞ս են կարողացել առանց հակաքիմիական դիմակներ ու հատուկ հագուստ կրելու երկար ժամանակ աշխատել քիմիական ռումբի հարվածած վայրում ու դրանից չտուժել»,-հավելել է Կոնաշենկովը:
Քիմիական սպառազինության փորձագետները «Խան Յունես»-ի դեմ քիմիական հարձակումը Սիրիայի դեմ արտասահմանյան հարձակման հող նախապատրաստող սադրիչ քայլ են բնութագրել և Ռուսաստանի ու Իրանի հետ միասին պահանջել են մանրակրկիտ ու անկողմնակալ հետաքննություն իրականացնել: