Պակիստանի դատարանը կքննարկի այդ երկրի վարչապետի կոռուպցիայի գործը
Պակիստանի գերագույն դատարանը անվավեր է համարել այդ երկրի վարչապետ Նավազ Շարիֆի կոռուպցիայի վրաբերյալ ներկայացրած մեղադրանքը: Դատարանը հայտարարել է, որ ներկայացված ապացույցները անբավարար են վարչապետին պաշտոնից հեռացնելու համար:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ հինգշաբթի օրը Պակիստանի գերագույն դատարանը հայտարարել է, որ առաջիկա օրերին դատարանի կողմից կյանքի կոչված կոմիտեն կքննարկի Նավազ Շարիֆի և նրա զավակների կոռուպցիայի գործը:
Պակիստանի գերագույն դատարանը նաև հայտարարել է, մինչև հետաքննության արդյունքների հրապարակումը, Նավազ Շարիֆը կշարունակի վարել վարչապետի պաշտոնը :
Պանամայի փաստաթղթերի համաձայն` Պակիստանի վարչապետի զավակները մեղադրվում են կոռուպցիայի մեջ: