ԻԼԻՊ-ն իր «մայրաքաղաքը» Ռաքքայից տեղափոխում է Դեր-Զոր. Պենտագոն
Ապրիլ 23, 2017 10:11 Asia/Tehran
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր «մայրաքաղաքը» սիրիական Ռաքքայից տեղափոխել է Դեր-Զոր հաճախակի դարձած ավիահարվածների և ԱՄՆ կողմից աջակցվող սիրիական խմբավորումների հարձակումների պատճառով:
Այս մասին հայտնում է Fox News-ը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրին հղումով:
Հաղորդվում է, որ ամերիկացի զինվորականները անօդաչու թռչող սարքերի միջոցով հետևել են, ինչպես են ԻՊ հարյուրավոր բյուրոկրատներ վերջին երկու ամիսներին լքում Ռաքքան: Նրանք ուղևորվել են Դեր-Զորից հարավ ընկած Մեյդին քաղաք:
armedia.am
Պիտակ