Դամասկոսի պատասխանը ամերիկյան լրատվամիջոցների տարածած լուրերին
Հակադարձելով ամերիկյան լրատվամիջոցների լրատվությանը, Սիրիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը քիմիական զենք չունի:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն` երկուշաբթի երեկոյան կայացած մամլո ասուլիսում, Սիրիայի փոխարտգործնախարար՝ Ֆեյսալ Ալ-Մեղդադն անդրադարձել է Հոմս նահանգում Շայրաթ ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի ոտնձգությունը պատճառաբանող ամերիկյան ու արտասահմանյան լրատվամիջոցների կեղծ լրատվությանը և հայտարարել է, որ իր երկիրը քիմիական զենք չունի:
Նշելով, որ ինքը վերահասու է եղել Սիրիայում քիմիական զենքերի ոչնչացման պայմանագրի իրագործմանը, Ֆեյսալ Ալ-Մեղդադն ասել է.«Արևմուտքը Սիրիայի դեմ մեղադրանքներ է ուղղում այն պայմաններում, երբ Դամասկոսն այդ կապակցությամբ բոլոր փաստաթղթերն ու ապացույցները ներկայացրել է արևմտյան երկրներին»: