Դամասկոսի պատասխանը ամերիկյան լրատվամիջոցների տարածած լուրերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60240-Դամասկոսի_պատասխանը_ամերիկյան_լրատվամիջոցների_տարածած_լուրերին
Հակադարձելով ամերիկյան լրատվամիջոցների լրատվությանը, Սիրիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը քիմիական զենք չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2017 08:01 Asia/Tehran
  • Դամասկոսի պատասխանը ամերիկյան լրատվամիջոցների տարածած լուրերին

Հակադարձելով ամերիկյան լրատվամիջոցների լրատվությանը, Սիրիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը քիմիական զենք չունի:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն` երկուշաբթի երեկոյան կայացած մամլո ասուլիսում, Սիրիայի փոխարտգործնախարար՝ Ֆեյսալ Ալ-Մեղդադն անդրադարձել է Հոմս նահանգում Շայրաթ ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի ոտնձգությունը պատճառաբանող ամերիկյան ու արտասահմանյան լրատվամիջոցների կեղծ լրատվությանը և հայտարարել է, որ իր երկիրը քիմիական զենք չունի:

Նշելով, որ ինքը վերահասու է եղել Սիրիայում քիմիական զենքերի ոչնչացման պայմանագրի իրագործմանը, Ֆեյսալ Ալ-Մեղդադն ասել է.«Արևմուտքը Սիրիայի դեմ մեղադրանքներ է ուղղում այն պայմաններում, երբ Դամասկոսն այդ կապակցությամբ բոլոր փաստաթղթերն ու ապացույցները ներկայացրել է արևմտյան երկրներին»: