Դամասկոսի օդանավակայանի մոտ հզոր պայթյուն է որոտացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60410-Դամասկոսի_օդանավակայանի_մոտ_հզոր_պայթյուն_է_որոտացել
Հզոր պայթյուն է որոտացել Դամասկոսի օդանավակայանի մոտ, հողորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Ալ Մայադին» հեռուստաալիքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2017 07:13 Asia/Tehran
  • Դամասկոսի օդանավակայանի մոտ հզոր պայթյուն է որոտացել

Հզոր պայթյուն է որոտացել Դամասկոսի օդանավակայանի մոտ, հողորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Ալ Մայադին» հեռուստաալիքին:

Պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսելի է եղել անգամ 25 կմ հեռավորության վրա գտնվող մայրաքաղաքում, հաղորդում է AFP-ն:

Պայթյունին հաջորդել է հրդեհը: Լիբանանական Ալ Մանար հեռուստալիքը հաղորդել  է, որ բռնկվել է վառելիքի պահեստը, ինչը կարող էր իսրաելական ավիահարվածի արդյունք լինել: Ավելի ուշ Reuters-ը հաղորդել է, որ Իսրայելը հարված է հասցրել օդանավակայանի տարածքում գտնվող «Հզբոլլահ»-ի պահեստին:

Սիրական եւ իսրայելական կողմերը դեռեւս պաշտոնական մեկնաբանություններով հանդես չեն եկել:

News.am