Դամասկոսում Իրանի նոր դեսպանը հանդիպել է Բաշշար Ասադին
Դամասկոսում Իրանի նոր դեսպանի հավատարմագրի ընդունման արարողության ընթացքում Բաշշար Ասադը բարձր է գնահատել Իրանի կողմից Սիրիային ցուցաբերվող աջակցությունները:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երեքշաբթի մայիսի 2-ին, Սիրիայում Իրանի նորանշանակ դեսպան Ջավադ Թորքաբադին հանդիպել և իր հավատարմագիրն է հանձնել այդ երկրի նախագան Բաշշար Ասադին:
Հանդիպման ընթացքում բարիգալստյան խոսք ուղելով Իրանի նորանշանակ դեսպանին Բաշշար Ասադը կարևորել է տարբեր ոլորտներում երկու երկրների խորհրդակցությունների և համագործակցությունների շարունակման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով երկու երկրների ռազմավարական համագործակցություներին Թորքաբադին նշել է.«Դիմադրության առանցքը հզորացնելու և թշնամիներին հաղթելու համար Իրանի պաշտոնատարները ցանականում են իգործ դնեն առկա բոլոր պոտենցյալները»:
Սիրիայում Իրանի նորանշանակ դեսպան Ջավաթ Թորքաբադին, ով Փոխարինում է Մոհամմդե Ռեզա Ռաուֆին անցած շաբաթ մտել է Դամասկոս: Ավելի վաղ նահանդիպել էր Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալիմին և նրան էր հանձնել հավատարմագրի կրկնօրինակը: