Ղազախստանում մեկնարկել է Սիրիայի խաղաղության բանակցությունների 2-րդ օրը
ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, այսօր առավոտյան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիայի խաղաղության բանակցությունների 2-րդ օրը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդմամբ, նիստում կքննարկվեն տարածաշրջանի վերջին զարգացումների, հրադադարի հաստատման, Սիրիայի խնդրի կարգավորման և պատերազմը վերջ տալու խնդիրները:
Սա նույնպես դռնփակ նիստ է:
Աստանայում Սիրիայի խաղաղության բանակցությունների 4-րդ փուլը մեկնարկել է երեկ և ավարտվելու է այսօր:
Չանդրաառնալով Հալեպի Ռաշեդին շրջանում ժողովրդի սպանություններին և շարունակելով Սիրայի կառավարությանն ուղղված անհիմն մեղադրանքները, ընդդիմադիր խմբերը լքել են նիստը:
Ցավ հայտնելով լարվածությունների ավելացման կապակցությամբ, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Դի միստուրան բոլոր կողմերին կոչ է արել առավել ջանքեր գործադրել լարվածությունների վերացման և բանակցությունների պարտության կանխարգելման համար: