Թուրքիան և Քաթարը համատեղ ռազմաբազա ստեղծելու համաձայնություն են ձեռք բերել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61556-Թուրքիան_և_Քաթարը_համատեղ_ռազմաբազա_ստեղծելու_համաձայնություն_են_ձեռք_բերել
Թուրքիան և Քաթարը համաձայնեցրել են Դոհայում համատեղ ռազմաբազա ստեղծելու և հարյուրավոր թուրք զինվորների տեղակայելու մասին գործարքի կետերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2017 16:17 Asia/Tehran
  • Թուրքիան և Քաթարը համատեղ ռազմաբազա ստեղծելու համաձայնություն են ձեռք բերել

Թուրքիան և Քաթարը համաձայնեցրել են Դոհայում համատեղ ռազմաբազա ստեղծելու և հարյուրավոր թուրք զինվորների տեղակայելու մասին գործարքի կետերը:

Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է թուրք-քաթարական համատեղ մարտավարական զորամասեր հաստատել Դոհայում», - Press TV-ի հաղորդմամբ` պատշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Իհսան Բյուլբյուլը:

Ռազմաբազայի հրամանատարը կլինի քաթարցի գեներել-մայորը, իսկ թուրք պաշտոնյան` նրա օգնականը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` թուրք զինվորականների թիվը ռազմաբազայում կկազմի 500-600:

Նշվում է, որ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը դեմ է հանդես եկել այդ համաձայնագրին` այն «կամայական» անվանելով

Tert.am