Թուրքիայի բանտերում վերջին 5 տարում մահացել է 451 դատապարտյալ
Մայիս 10, 2017 08:34 Asia/Tehran
Թուրքիայի բանտերում վերջին 5 տարում մահացել է 451 դատապարտյալ, գրում է «Ակօսը»:
Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ այժմ երկրի տարբեր բանտերում 841 վատառողջ բանտարկյալ սպասում է ազատման հրամանին, իսկ 1086 բանտարկյալ կյանքի ու մահվան կռիվ է տալիս ճաղերից այն կողմ՝ առողջական վիճակի մասին զեկույցների չընդունման պատճառով:
Այդ տվյալներն Արդարադատության նախարարությունը տրամադրել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Ստամբուլից ընտրված պատգամավոր Գամզե Ակքուշի գրավոր հարցմանն ի պատասխան:
Ի դեպ, նախարարության տվյալներով, վերջին 8 տարում Թուրքիայի տարբեր բանտերում ինքնասպանություն է գործել 77 անչափահաս:
Tert.am
Պիտակ