Թուրքիան արձագանքել է Թրամփի՝ Սիրիայի քրդերին զենք տրամադրելու որոշմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61594-Թուրքիան_արձագանքել_է_Թրամփի_Սիրիայի_քրդերին_զենք_տրամադրելու_որոշմանը
Թուրքիան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշման ստորագրմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2017 11:08 Asia/Tehran
  • Թուրքիան արձագանքել է Թրամփի՝ Սիրիայի քրդերին զենք տրամադրելու որոշմանը

Թուրքիան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշման ստորագրմանը:


Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Թուրքիայի կառավարությունը կոչ է արել Վաշինգտոնին «հետ կանգնել բռնած սխալ ուղուց» և նշել, որ այն համոզմունքը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն քուրդ զինյալների հետ համագործակցելու պարագայում, իրականության հետ ոչ մի կապ չունի:

Ավելի վաղ YPG-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրենց ուժերին զենք տրամադրելու մասին որոշման ստորագրման համար: 

YPG-ի պաշտոնական խոսնակ Ռեդուր Խալիլն այս որոշումը որակել է պատմական և ընդգծել, որ այսուհետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրենց պայքարը կլինի զգալիորեն ավելի ուժեղ և արդյունավետ:

tert.am/