Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն մայիսի 16-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61656-Թրամփն_ու_Էրդողանը_կհանդիպեն_մայիսի_16_ին
ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաստատել է մայիսի 16-ին նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման լուրը, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2017 06:28 Asia/Tehran
  • Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն մայիսի 16-ին

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաստատել է մայիսի 16-ին նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման լուրը, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը պատրաստվում են քննարկել հակաահաբեկչական պայքարը Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում:

Թուրքիայի կառավարությունը կոչ է արել Վաշինգտոնին «հետ կանգնել բռնած սխալ ուղուց» և նշել, որ այն համոզմունքը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն քուրդ զինյալների հետ համագործակցելու պարագայում, իրականության հետ ոչ մի կապ չունի:

YPG-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրենց ուժերին զենք տրամադրելու մասին որոշման ստորագրման համար:

Tert.am