Թուրքական TRT–ի տնօրենները հրաժարական են տվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61802-Թուրքական_trt_ի_տնօրենները_հրաժարական_են_տվել
Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության (TRT) գլխավոր տնօրեն Շենոլ Գյոքան եւ ռադիոյի տնօրեն Ամբեր Թուրքմենը հրաժարական են տվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2017 04:47 Asia/Tehran
  • Թուրքական TRT–ի տնօրենները հրաժարական են տվել

Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության (TRT) գլխավոր տնօրեն Շենոլ Գյոքան եւ ռադիոյի տնօրեն Ամբեր Թուրքմենը հրաժարական են տվել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ TRT–ի գլխավոր տնօրեն Շենոլ Գյոքանը հայտնել է, թե իր ցանկությամբ է հրաժարվում պաշտոնից։ Նրա փոխարեն TRT–ն ժամանակավոր ղեկավարելու է փոխտնօրեն Էրքան Դուրդուն։

Շենոլ Գյոքանից հետո հրաժարական է ներկայացրել նաեւ TRT Radyo–ի տնօրեն Ամբեր Թուրքմենը։

Նշվում է, որ երկար ժամանակ իշխող կուսակցության հետ սերտ կապեր ունեցող լրագրողները պահանջում էին Շենոլ Գյոքանի հրաժարականը։

News.am