Թուրքիան սիրիացի փախստականներին որպես միջոց է ծառայեցնում
Սիրիայի Հոմս քաղաքից փախած ահաբեկիչների հետ Թուրքիայի ուժերի բախումներից հետո, սիրիացի ընդդիմադիրները խոստովանել են, որ Անկարան շահարկում է փախստականներին:
ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ քննադատելով Թուրքիային, սիրիացի ընդդիմադիրները նշել են.«Իր շահերը պաշտպանելու և նպատակներին հասնելու համար Անկարան փախստականներին որպես միջոց է ծառայեցնում: Հոմսի Ալ-Աուր թաղամասից փախած ահաբեկիչները բախվել են թուրք ուժայինների հետ՝ նրանց անարգալի վերաբերմունքի պատճառով: Ալ-Աուր թաղամասից զինված խմբավորումների հեռացումը սկսվել է մարտի 13-ին ձեռքբերված համաձայնագրի ստորագրումից հետո ՝ տարածքում միջազգային կառույցների գործունեության վերսկսման և զինյալներից տարածքը մաքրելու նպատակով:
2015 թվականի դեկտեմբերին Հոմսում հաստատված հրադադարի համաձայնության առաջին փուլում 720 ահաբեկիչներ, իրենց ընտանքիներով հանդերձ, լքել են այդ շրջանը: