Թուրքիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներով ավտոբուսը. զոհվել է առնվազն 20 մարդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61888-Թուրքիայում_վթարի_է_ենթարկվել_զբոսաշրջիկներով_ավտոբուսը._զոհվել_է_առնվազն_20_մարդ
Թուրքիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 20 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2017 19:15 Asia/Tehran
  • Թուրքիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներով ավտոբուսը. զոհվել է առնվազն 20 մարդ

Թուրքիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 20 մարդ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մուղլայի նահանգապետ Իմեր Չիչեքին:

Պատահարը տեղի է ունեցել Մարմարայի շրջանում՝ Մուղլա-Անթալիա մայրուղում: Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդը լեռնային ճանապարհի վտանգավոր շրջադարձում կորցրել է մեքենայի կառավարումը, որի հետեւանքով մեքենան կողաշրջվել է: Մայրուղում երկկողմանի երթեւեկությունը դադարեցվել է:

Նախնական տեղեկություններով՝ վթարի հետեւանքով զոհվածները թուրք զբոսաշրջիկներ են:

News.am