Սիրիայում կոալիցիայի ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով զոհվել են խաղաղ քաղաքացիներ
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռների Սիրիայի Ռաքքա և Դեյր-ալ-Զոր տարածքների դեմ իրականացրած հարձակման հետևանքով զոհվեցին առնվազն 12 խաղաղ քաղաքացիներ:
Համաձայն «Ռուսիա-ալ-Յում» լրատվական հեռուստակայանի հաղորդման, կոալիցիայի ռազմական ինքնաթիռների շաբաթ օրը Ռաքքա քաղաքի բնակելի տարածքների դեմ իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվեցին մի ընտանիքի 7 անդամներ:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռների Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-ալ-Զորի արևելյան արվարձանի դեմ իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվեց առնվազն հինգ մարդ:
Միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռները նաև ռմբակոծել են Համայի հյուսիսային արվարձանում գտնվող «Ալ-Լաթամենա» քաղաքավանի որոշ բաժինները:
Միջազգային կոալիցիայի ուժերն ավելի վաղ ռմբակոծել էին ԻԼԻՊ ահաբեկչական խմբի միջոցով բռնագրավված Ռաքքա քաղաքի բնակելի տարածքները:
Այս ավիահարվածների զոհերի գլխավոր մասը խաղաղ քաղաքացիներ են:
Այս հարձակումները շարունակ արժանացել են Սիրիայի կառավարության և իրավապաշտպան այլ կառույցների բողոքին: