Սիրիայում կոալիցիայի ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով զոհվել են խաղաղ քաղաքացիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61904-Սիրիայում_կոալիցիայի_ռազմական_ինքնաթիռների_հարձակման_հետևանքով_զոհվել_են_խաղաղ_քաղաքացիներ
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռների Սիրիայի Ռաքքա և Դեյր-ալ-Զոր տարածքների դեմ իրականացրած հարձակման հետևանքով զոհվեցին առնվազն 12 խաղաղ քաղաքացիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2017 03:41 Asia/Tehran
  • Սիրիայում կոալիցիայի ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով զոհվել են խաղաղ քաղաքացիներ

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռների Սիրիայի Ռաքքա և Դեյր-ալ-Զոր տարածքների դեմ իրականացրած հարձակման հետևանքով զոհվեցին առնվազն 12 խաղաղ քաղաքացիներ:

Համաձայն «Ռուսիա-ալ-Յում» լրատվական հեռուստակայանի հաղորդման, կոալիցիայի ռազմական ինքնաթիռների շաբաթ օրը Ռաքքա քաղաքի բնակելի տարածքների դեմ իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվեցին մի ընտանիքի 7 անդամներ:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռների Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-ալ-Զորի արևելյան արվարձանի դեմ իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվեց առնվազն հինգ մարդ:

Միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռները նաև ռմբակոծել են Համայի հյուսիսային արվարձանում գտնվող «Ալ-Լաթամենա» քաղաքավանի որոշ բաժինները:

Միջազգային կոալիցիայի ուժերն ավելի վաղ ռմբակոծել էին ԻԼԻՊ ահաբեկչական խմբի միջոցով բռնագրավված Ռաքքա քաղաքի բնակելի տարածքները:

Այս ավիահարվածների զոհերի գլխավոր մասը խաղաղ քաղաքացիներ են:

Այս հարձակումները շարունակ արժանացել են Սիրիայի կառավարության և իրավապաշտպան այլ կառույցների բողոքին: