Քաթարական ու թուրքական լրատվամիջոցները կեղծել են Սիրիայում քիմիական հարձակման մասին ֆիլմերը
Մի ահաբեկիչ խոստովանել է, որ քաթարական ու թուրքական լրատվամիջոցները կեղծել են Սիրիայում քիմիական հարձակման մասին ֆիլմերը:
«Ալ-Ալամ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Վալիդ Հինդին խոստովանել է, որ Հալեպում սպիտակ գլխարկավորները քիմիական ռմբակոծության կեղծ պատկերներ են ստեղծել և նկարահանումը կատարվել է թուրքական մի հեռուստաընկերության կողմից:
Նա նշել է, որ, ահաբեկչական մի խմբավորման միանալով, գումար է ստացել տեղական խորհրդի և պարսիցծոցյան ափամերձ երկրների արաբ հովանավորների կողմից:
Սպիտակ գլխարկավորները կամ Սիրիայի քաղաքացիական պաշտպանները հայտարարել են, որ իրենց նպատակը Սիրիայի պատերազմում տուժածներին օգնելն է:
Հինդին նշել է, որ կեղծ հարձակումը նկարահանելի, սպիտակ գլխարկավորները իբր պատգարակով տուժածներին էին տեղափոխում: Նրանք այդ տեսանյութերը տեղադրում էին համացանցում, որպեսզի մեղավոր ներկայացնեն Սիրիայի կառավարությանը:
Ռուսական մի աղբյուր հայտարարել է, որ Քաթարի «Ալ-Ջեզիրա» հեռուստաընկերության լրագրողները Իդլիբ նահանգում նկարահանել են մի սիրիացի բանակայինի, որպեսզի այդպիսով մեղավոր ներկայացնեն Սիրիայի բանակին: