Քաթարական ու թուրքական լրատվամիջոցները կեղծել են Սիրիայում քիմիական հարձակման մասին ֆիլմերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61952-Քաթարական_ու_թուրքական_լրատվամիջոցները_կեղծել_են_Սիրիայում_քիմիական_հարձակման_մասին_ֆիլմերը
Մի ահաբեկիչ խոստովանել է, որ քաթարական ու թուրքական լրատվամիջոցները կեղծել են Սիրիայում քիմիական հարձակման մասին ֆիլմերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2017 13:23 Asia/Tehran
  • Քաթարական ու թուրքական լրատվամիջոցները կեղծել են Սիրիայում քիմիական հարձակման մասին ֆիլմերը

Մի ահաբեկիչ խոստովանել է, որ քաթարական ու թուրքական լրատվամիջոցները կեղծել են Սիրիայում քիմիական հարձակման մասին ֆիլմերը:

«Ալ-Ալամ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Վալիդ Հինդին խոստովանել է, որ Հալեպում սպիտակ գլխարկավորները քիմիական ռմբակոծության կեղծ պատկերներ են ստեղծել և նկարահանումը կատարվել է թուրքական մի հեռուստաընկերության կողմից:

Նա նշել է, որ, ահաբեկչական մի խմբավորման միանալով, գումար է ստացել տեղական խորհրդի և պարսիցծոցյան ափամերձ երկրների արաբ հովանավորների կողմից:

Սպիտակ գլխարկավորները կամ Սիրիայի քաղաքացիական պաշտպանները հայտարարել են, որ իրենց նպատակը Սիրիայի պատերազմում տուժածներին օգնելն է:

Հինդին նշել է, որ կեղծ հարձակումը նկարահանելի, սպիտակ գլխարկավորները իբր պատգարակով տուժածներին էին տեղափոխում: Նրանք այդ տեսանյութերը տեղադրում էին համացանցում, որպեսզի մեղավոր ներկայացնեն Սիրիայի կառավարությանը:

Ռուսական մի աղբյուր հայտարարել է, որ Քաթարի «Ալ-Ջեզիրա» հեռուստաընկերության լրագրողները Իդլիբ նահանգում նկարահանել են մի սիրիացի բանակայինի, որպեսզի այդպիսով մեղավոր ներկայացնեն Սիրիայի բանակին: