Թուրքիան գերմանացի պատգամավորներին թույլ չի տվել այցելել «Ինջիրլիք» ավիաբազա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62060-Թուրքիան_գերմանացի_պատգամավորներին_թույլ_չի_տվել_այցելել_Ինջիրլիք_ավիաբազա
Թուրքիան մերժել է Գերմանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների «Ինջիրլիք» ավիաբազա այցելելու դիմումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2017 13:37 Asia/Tehran
  • Թուրքիան գերմանացի պատգամավորներին թույլ չի տվել այցելել «Ինջիրլիք» ավիաբազա

Թուրքիան մերժել է Գերմանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների «Ինջիրլիք» ավիաբազա այցելելու դիմումը:

Գերմանիայի ԱԳ նախարարությունը այդ մասին հայտարարել է.«Գերմանացի պատգամավորների «Ինջիրլիք» ավիաբազա այցելության արգելումը կարող է հանգեցնել երկու երկրների միջև լարվածությանը»:

Գերմանացի պատգամավորների «Ինջիրլիք» ավիաբազա նախատեսված այցից մեկ օր առաջ  Թուրքիան Գերմանիայի Արտգործնախարարությանը  տեղեկացրել է, որ հնարավոր չէ այցելել ավիաբազա:

Գերմանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի մի խումբ պատգամավորներ պատրաստվում էին երեքշաբթի օրը այցելել «Ինջիրլիք» ավիաբազա և հանդիպում ունենալ բազայում տեղակայված զինվորականների հետ:

 Թուրքիայի նման քայլերը պատճառ են դարձել, որ գերմանացիները մտածեն իրենց ավիաբազան այլ երկիր տեղափոխելու մասին:

Գերմանիայի բանակի հրամանատարության շրջանում ընթացող քննարկումները ցույց են տալիս, որ ռազմական առումով Հորդանանում, Քուվեյթում և Կիպրոսում կան ռազմաբազաներ, որոնցից այդ երկիրը կարող է օգտվել իր զինծառայողներին տեղակայելու համար: