Դամասկոսը հակադարձել է կոալիցիոն ուժերի հարձակմանը
Սիրիայի ԱԳ նախարարությունը Ռագգայի և Դեր Զորի երկու նահանգների վրա ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիոն ուժերի վերջին հարձակումները որակել է «բացահայտ ոտնձգություն և Սիրիայի ինքնիշխանության խախտում»:
ՍԱՆԱ գործակալությունը չորեքշաբթի օրը հաղորդել է.«ՄԱԿ-ին և ԱԽ-ին հղած երկու նամակներում, Սիրիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Ռագգայի և Դեր Զորի նահանգների վրա ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի իրականացված հարձակումները՝ այդ քայլը համարելով Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքիշխանության իրավունքի բացահայտ ոտնահարում»:
Սիրիայի ԱԳ նախարարությունը նաև շեշտել է, որ օպերացիան իրականացվել է ԱԽ-ի բանաձևերի շրջանակներից դուրս և համարվում է ՄԱԿ-ի կանոնադրության խախտում:
Ռագգայի նահանգի Ալ-Աքրաշի գյուղի վրա կոալիցիոն ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 26 խաղաղ բնակիչ: Իսկ Դեր Զորի Յուքմալ քաղաքում խաղաղ բնակիչների վրա իրականացված հարձակման զոհերը եղել են ավելի քան 31 կանայք ու երեխաներ: Մի քանի ուրիշներ վիրավորվել են: