Սիրիայի հարավում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62270-Սիրիայի_հարավում_ահաբեկչական_հարձակում_է_տեղի_ունեցել
Լրատվամիջոցները տեղեկացրել են Սիրիայի հարավում գտնվող «Ալ Ռեքբան» ճամբարում տեղի ունեցած պայթյունի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2017 14:57 Asia/Tehran
  • Սիրիայի հարավում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել

Լրատվամիջոցները տեղեկացրել են Սիրիայի հարավում գտնվող «Ալ Ռեքբան» ճամբարում տեղի ունեցած պայթյունի մասին:

«Rusiya Al-Yaum» ալիքի հաղորդմամբ՝ Սիրիայի հարավային  Ալ Սոյդա նահանգի հարավում գտնվող Ալ Ռեքբան ճամբարում մի ականապատված ավտոմեքենա է պայթել,որի հետևանքով զոհվել ու վիրավորել է մի քանի  քաղաքացի:

 Ալ Ռեքբան ճամբարում ապրում է մոտ 8000 սիրիացի փախստական:

Վերջին օրերին  սա երկրորդ ահաբեկչական հարձակումն է այդ ճամբարում: 

Երկուշաբթի օրը նույն ճամբարում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել ու վիրավորվել են վեց խաղաղ բնակիչներ:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը: