Անկարայում կանցկացվի Սիրիայում անվտանգության գոտիների վերաբերյալ հանդիպում-քննարկում
Սիրիայում անվտանգության գոտիների հետ կապված առաջին ժողով-քննարկումը կմեկնարկի Անկարայում` ազգային հետախուզության կոմիտեի շենքում, այս մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` հանդիպմանը մասնակցելու են նաև Իրանի և Ռուսաստանի Դաշնության հատուկ ներկայացուցիչները:
Նշվում է նաև, որ Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիների շուրջ երկրորդ քննարկումը նախատեսվում է անցկացնել Իրանում:
Հիշեցնենք, որ Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման մասին փաստաթուղթը ստորագրվել է մայիսի սկզբին Ղազախստանում՝ որպես հրադադարի երաշխավոր երկրներ հանդես եկող Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից, այն ենթադրում է չորս գոտիների ստեղծում, որոնք դադարեցնելու են հակամարտությունն առանցքային տարածքներում և որոնք հսկելու են արտասահմանյան զորքերը:
Հուշագիրն ուժի մեջ է մտել մայիսի 6-ին։
Առաջին անվտանգության գոտու մեջ մտնում են Լաթաքիայի, Հալեպի և Համայի նահանգների զգալի հատվածները, երկրորդ գոտին ներառում է Հոմսի հյուսիսը, երրորդը` արևելյան Ղուտան, իսկ չորրորդ անվտանգության գոտու մեջ մտնում են Սիրիայի հարավային Քունեյթրա և Դերաա շրջանները:
Tert.am
: