Սիրիայում ռազմական գործողությունների նոր շրջանի համար Էրդողանը նոր պատրվակ է ներկայացրել
Թուրքիայի նախագահն ասել է, որ Սիրիայում քրդական զինված խմբավորումների գործունեությունը շարունակվելու պատճառով հնարավոր է, որ թուրք զորայինները ռազմական գործողությունների նոր շրջան սկսեն Սիրիայի տարածքում:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հինգշաբթի երեկոյան քննադատելով Սիրիայում զինված քրդական խմբավորումների հետ ԱՄՆ-ի համագործակցությունը, հայտարարեց, որ քրդական ընդդիմադիր խմբերի, այդ թվում Սիրիայի ժողովրդական պաշտպան ջոկատների ներկայության պատճառով իր երկիրը չի կարող մասնակցել Ռաքքայի գործողություններին:
Այս շրջանակում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ չնայած Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությունների շրջանակում Սիրիայի քուրդ աշխարհազորայիններին, այդ թվում՝ Սիրիայի դեմոկրատական ուժերին զինելու կապակցությամբ Վաշինգտոնի ընդունած որոշման, Թուրքիան կշարունակի հարվածել հիշյալ ուժերին: