Սիրիացի ընդդիմադիրների վերջին խումբը հեռանում է Հոմսից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62582-Սիրիացի_ընդդիմադիրների_վերջին_խումբը_հեռանում_է_Հոմսից
Սիրիայում զինված հակամարտության կողմերի միջև կնքված  տարհանման համաձայնագրի շրջանակներում սիրիական ընդդիմության վերջին խումբն սկսել է հեռանալ Հոմսի նահանգի շրջաններից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2017 08:15 Asia/Tehran
  • Սիրիացի ընդդիմադիրների վերջին խումբը հեռանում է Հոմսից

Սիրիայում զինված հակամարտության կողմերի միջև կնքված  տարհանման համաձայնագրի շրջանակներում սիրիական ընդդիմության վերջին խումբն սկսել է հեռանալ Հոմսի նահանգի շրջաններից:

Ինչպես փոխանցում է DW.com-ը, մայիսի 20-ին առնվազն մեկ ավտոբուս է դուրս եկել Հոմսի հյուսիսային Էլ Վայեր շրջանից` տեղափոխելով ապստամբ զինյալներին և նրանց ընտանիքներին:Սպասվում է, որ տասնյակ ավտոբուսներ շուրջ 2500 մարդ կտեղափոխեն շրջանից, որը երկար ժամանակ պաշարման մեջ է գտնվել կառավարական զորքերի կողմից:Էլ Վայերի տարհանումն սկսվել է մարտին: Այնտեղից հակակառավարական զորամիավորումների հազարավոր զինյալներ են տեղափոխվել: Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով` տարհանման ավարտին շրջանից մոտ 20 000 մարդ հեռացած կլինի:

orer.am/