Դեր Զոր քաղաքում ԻՊ զինյալների հարվածներից զոհվել է 15 խաղաղ բնակիչ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62588-Դեր_Զոր_քաղաքում_ԻՊ_զինյալների_հարվածներից_զոհվել_է_15_խաղաղ_բնակիչ
«ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորման անդամները կրակահերթի տակ են պահում Դամասկոսից 420 կմ հեռավորության վրա գտնվող Դեր Զոր քաղաքի թաղամասերում գտնվող խաղաղ բնակչությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2017 08:39 Asia/Tehran
  • Դեր Զոր քաղաքում ԻՊ զինյալների հարվածներից զոհվել է 15 խաղաղ բնակիչ

«ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորման անդամները կրակահերթի տակ են պահում Դամասկոսից 420 կմ հեռավորության վրա գտնվող Դեր Զոր քաղաքի թաղամասերում գտնվող խաղաղ բնակչությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

Հարամիշ և էլ-Ջոուրա թաղամասերում ականանետերի պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, 63-ը վիրավորվել են:

Մահացածների ու տուժածների մեծ մասը կանայք ու երեխաներ են:

Շուրջ 200 հազար բնակչություն ունեցող Դեր Զորի պաշարումը շարունակվում է 2014 թվականից: Քաղաքի մեծ մասը և դրան կից օդանավակայանը իշխանական ուժերի պաշտպանության տակ են:

lratvakan.am/