Թուրքիայում հակակառավարական ցույցերը հասել են Ադանա
Թուրքիայում հակակառավարական ցույցերը հասել են Ադանա, որտեղ մի շարք ցուցարարներ նույնպես շարունակել են պահանջել Անկարայում իշխանությունների վարած քաղաքականության դեմ հացադուլ հայտարարած և դրա հետևանքով կալանավորված թուրք ուսուցիչների ազատ արձակումը: Այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ այսօր Անկարայում և Ստամբուլում կազմակերպված ցույցերի ժամանակ եղել են բազմաթիվ ձերբակալություններ:
Նշենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում կայացված որոշման հետևանքով իրենց աշխատանքից զրկված ուսուցիչները շարունակում էին հացադուլը՝ անտեսելով բժիշկների՝ մահվան սպառնալիքի մասին զգուշացումները: Օրեր առաջ երկու ուսուցիչները ձերբակալվել ու կալանավորվել են, ինչից հետո երկրում ուժգնացել է բողոքի ալիքը:
tert.am/