Ալ-Մեղդադ.«Սիրիայի հաղթանակները ձեռք են բերվել Դիմադրության առանցքի շնորհիվ»
Սիրիայի ԱԳ նախարարի համոզմամբ, ահաբեկիչների նկատմամբ Սիրիայի արձանագրած հաղթանակները ձեռք են բերվել Դիմադրության առանցքի գործողությունների շնորհիվ:
Թասնիմ լրատվական գործակալության հաղորդմամբ, Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Մեղդադն ասել է.«Հեզբոլլահի, Իրանի և ՌԴ-ի դիմադրության առանցքի շնորհիվ Սիրիայի արձանագրած հաղթանակները վշտացրել են Պարսից Ծոցի ափամերձ արաբական երկրներին և այդ երկրները իրենց պաշտպանելու համար ԱՄՆ-ին ու Իսրայելին դիմելուց բացի ուրիշ ելք չեն գտնում»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի, Իսրայելի և Պարսից Ծոցի ափամերձ արաբական երկրների միջև ձևավորված կոալիցիային, Ալ-Մեղդադը հավելել է.«Կոալիցիայի կողմերը վտանգ զգալուն պես կլքեն իրենց դաշնակից երկրներին ու չեն հովանավորի նրանց»:
Վկայակոչելով սինոնիստական աղբյուրները, Եմենի Ալ-Մասիրե լրատվական կայքը հաղորդել է.«Պարսից Ծոցի արաբական մի շարք երկրների ղեկավարներ հանդիպել են Սիոնիստական Ռեժիմի տարածաշրջանային համագործակցության նախարարի օգնական Այուբ Ղարային»:
Ըստ այդ հաղորդման, խոսելով արաբական ռեժիմների պաշտոնյաների հետ հանդիպումների մասին, Այուբ Ղարան հույս է հայտնել, որ վերջերս Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո կավելանան Սիոնիստական Ռեժիմի և արաբական երկրների պաշտոնյաների համատեղ հանդիպումները: