Սիրիական բանակը Հալեպում 12 բնակավայր է ազատագրել
Մայիս 28, 2017 09:13 Asia/Tehran
Սիրիայի կառավարական բանակը վերականգնել է վերահսկողությունը Հալեպ նահանգի արևմտյան հատվածում գտնվող 12 բնակավայրի նկատմամբ. հայտնում է ria.ru-ն՝ ռազմական աղբյուրներին հղումով:
Վերջինների փոխանցմամբ՝ իրականացված ռազմական գործողության շրջանակում բանակին հաջողվել է վերականգնել բնակավայրերում անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին:
Բացի դրանից՝ նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ուժերին հաջողվել է վերահսկողության տակ առնել Հոմսից հարավ-արևմուտք ընկած մի քանի բնակավայր:
Այժմ ազատագրված տարածքներում աշխատում են համապատասխան մասնագետները՝ փորձելով վնասազերծել իսլամիստ ահաբեկիչների տեղադրած ռումբերը:
Tert.am
Պիտակ