Թուրքիայում սպանվել է ՔԲԿ-ի ղեկավարներից մեկը
Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները հարավարևելյան Թունջելի նահանգում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթաքում ոչնչացրել են Օվաջիկ շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) այսպես կոչված «հատուկ նշանակության ուժերի» ղեկավարին, որը հայտնի է «Ռուհաթ Դիյար» անվամբ:
Թուրնջելիի նահանգապետ Օսման Քայմաքը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները շարունակում են ակտիվ գործողություն ծավալել ահաբեկիչների դեմ: «Օվաջըկ շրջանում ստուգման ժամանակ զինծառայողները հայտնաբերել են մի խումբ ահաբեկիչների: Նրանց միջև մարտ է բռնվել, որի ընթացքում սպանվել է ահաբեկիչներից մեկը: Նրա մոտ հայտնաբերվել է ամերիկյան արտադրության Մ-16 հրացան: Պարզվել է, որ նա սիրիացի «Ռուհաթ Դիյարն» է, ով 2003 թ. հանդես է եկել PKK-ի շարքերում»,- ասել է Քայմաքը: Քրդական բանվորական կուսակցությունը քրդական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան, Սիրիայի հյուսիս-արևելյան և Թուրքիայի հարավ-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունները հերթական անգամ սրվել են 2015-ի ամռանը:
Ankakh.com