Սպանվել է ԻԼԻՊ-ի լրատվական գործակալության հիմնադիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63428-Սպանվել_է_ԻԼԻՊ_ի_լրատվական_գործակալության_հիմնադիրը
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածով սպանվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման քարոզչական լրատվական գործակալության՝ Amaq-ի հիմնադիրը: Այդ մասին, տեղեկացնում է Reuters-ը: Գրոհն իրականացվել է Սիրիայի արեւելքում՝ Դեր Զորի նահանգում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2017 08:38 Asia/Tehran
  • Սպանվել է ԻԼԻՊ-ի լրատվական գործակալության հիմնադիրը

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածով սպանվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման քարոզչական լրատվական գործակալության՝ Amaq-ի հիմնադիրը: Այդ մասին, տեղեկացնում է Reuters-ը: Գրոհն իրականացվել է Սիրիայի արեւելքում՝ Դեր Զորի նահանգում:

Ալ Մայադին քաղաքում Ռայան Մեշալի տանը հասցված ավիահարվածի հետեւանքով սպանվել է նա ինքը եւ նրա դուստրը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: SITE Intelligence Group ամերիկյան կազմակերպության տվյալներով, որը հետեւում է համացանցում ծայրահեղականների գործունեությանը, պորտալն ստեղծվել է 2014 թվականին, եւ այդ ժամանակվանից ԴԱԻՇ-ի զինյալներն այն օգտագործում էին, որպեսզի հայտարարեն ամբողջ աշխարհում կատարվող ահաբեկչական գործողությունների համար իրենց պատասխանատվության մասին:

lragir.am/