Սպանվել է ԻԼԻՊ-ի լրատվական գործակալության հիմնադիրը
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածով սպանվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման քարոզչական լրատվական գործակալության՝ Amaq-ի հիմնադիրը: Այդ մասին, տեղեկացնում է Reuters-ը: Գրոհն իրականացվել է Սիրիայի արեւելքում՝ Դեր Զորի նահանգում:
Ալ Մայադին քաղաքում Ռայան Մեշալի տանը հասցված ավիահարվածի հետեւանքով սպանվել է նա ինքը եւ նրա դուստրը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: SITE Intelligence Group ամերիկյան կազմակերպության տվյալներով, որը հետեւում է համացանցում ծայրահեղականների գործունեությանը, պորտալն ստեղծվել է 2014 թվականին, եւ այդ ժամանակվանից ԴԱԻՇ-ի զինյալներն այն օգտագործում էին, որպեսզի հայտարարեն ամբողջ աշխարհում կատարվող ահաբեկչական գործողությունների համար իրենց պատասխանատվության մասին:
lragir.am/