Ասադ․ Սիրիայում իրավիճակը նկատելիորեն բարելավվել է, «վատագույնն անցյալում է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63640-Ասադ_Սիրիայում_իրավիճակը_նկատելիորեն_բարելավվել_է_վատագույնն_անցյալում_է
Սիրիայում իրավիճակը նկատելիորեն բարելավվել է, քանի որ «Իսլամական պետություն» ու «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների զինյալները նահանջում են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2017 19:37 Asia/Tehran
  • Ասադ․ Սիրիայում իրավիճակը նկատելիորեն բարելավվել է, «վատագույնն անցյալում է»

Սիրիայում իրավիճակը նկատելիորեն բարելավվել է, քանի որ «Իսլամական պետություն» ու «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների զինյալները նահանջում են։

Այս մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ WION հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իրավիճակը Սիրիայում նկատելիորեն բարելավվել է, այսպես ասենք, որովհետեւ ահաբեկչական խմբավորումները՝ հիմնականում ԻՊ-ն ու «ան Նուսրան» նահանջում են, կամ որովհետեւ նրանց հսկողության տակ գտնվող տարածքները նվազում են։ Այսպիսով դաշտային իրավիճակը, ռազմական տեսակետից, հիմա շատ ավելի լավ է, քան նախկինում»,- հայտնել է Ասադը։

Սիրիայի նախագահը նշել է, որ Սիրիայում իրավիճակի ամբողջական պատկերը կապակցված է ոչ միայն ռազմական գործողությունների, այլեւ այլ գործոնների՝ այդ թվում ահաբեկիչների տարածած գաղափարախոսության, նաեւ այլ երկրների կողմից ահաբեկչական խմբավորումների աջակցության հետ։

Նման երկրների շարքում Ասադը նշել է Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան, նաեւ Արեւմուտքի մի քանի երկրներ՝ այդ թվում ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։ Նման աջակցությունը, Ասադի կարծիքով, խոսում է «նոր դարաշրջանի» սկսվելու մասին, որտեղ հնարավոր է ահաբեկչության գործածումը քաղաքական նպատակների իրականացման համար։

Սիրիայի նախագահը նշել է, որ վատագույնը արդեն անցյալում է։

News.am