Ասադ.«Անցել են Սիրիայում պատերազմի դժվարին օրերը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63676-Ասադ._Անցել_են_Սիրիայում_պատերազմի_դժվարին_օրերը
Սիրիայի նախագահի հայտարարությամբ, անցել են պատերազմի դժվարին օրերը և այդ երկրի ուժերն ու Դամասկոսի դաշնակիցներն իրենց ձեռքն են վերցրել ճակատների վերահսկողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2017 07:52 Asia/Tehran
  • Ասադ.«Անցել են Սիրիայում պատերազմի դժվարին օրերը»

Սիրիայի նախագահի հայտարարությամբ, անցել են պատերազմի դժվարին օրերը և այդ երկրի ուժերն ու Դամասկոսի դաշնակիցներն իրենց ձեռքն են վերցրել ճակատների վերահսկողությունը:

Հունիսի 4-ին Հնդկաստանի «WION» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Բաշար Ասադն ասել է .-«Հալեպի ազատագրման արդյունքում, ԻԼԻՊ-ն ամբողջությամբ պարտվել է և տարածքի վերահսկողությունն անցել է սիրիական ուժերի ձեռքը:

Ասադը հավելել է.«Վստահ եմ. որ ամենաբարդ օրերը թիկունքում ենք թողել , եթե իհարկե արևմտյան երկրները և նրանց դաշնակիցները չաջակցեն ահաբեկիչներին»:

«Որպես Դամասկոսի դաշնակիցներ՝ Ռուսաստանի և Իրանի և ընդդիմադիրների աջակցի դերում հանդես եկող Թուրքիայի համաձայնեցված խաղաղության նախաձեռնությունը, դրական հեռանկար ուրվագծող գաղափար է».ասել է  Ասադը:

Սիրիայի նախագահի խոսքերով, Արաբիայի, Կատարի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի նման երկրներն իրենց քաղաքական նպատականերն իրականացնելու համար սատարում են ահաբեկիչներին: