Ասադ.«Անցել են Սիրիայում պատերազմի դժվարին օրերը»
Սիրիայի նախագահի հայտարարությամբ, անցել են պատերազմի դժվարին օրերը և այդ երկրի ուժերն ու Դամասկոսի դաշնակիցներն իրենց ձեռքն են վերցրել ճակատների վերահսկողությունը:
Հունիսի 4-ին Հնդկաստանի «WION» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Բաշար Ասադն ասել է .-«Հալեպի ազատագրման արդյունքում, ԻԼԻՊ-ն ամբողջությամբ պարտվել է և տարածքի վերահսկողությունն անցել է սիրիական ուժերի ձեռքը:
Ասադը հավելել է.«Վստահ եմ. որ ամենաբարդ օրերը թիկունքում ենք թողել , եթե իհարկե արևմտյան երկրները և նրանց դաշնակիցները չաջակցեն ահաբեկիչներին»:
«Որպես Դամասկոսի դաշնակիցներ՝ Ռուսաստանի և Իրանի և ընդդիմադիրների աջակցի դերում հանդես եկող Թուրքիայի համաձայնեցված խաղաղության նախաձեռնությունը, դրական հեռանկար ուրվագծող գաղափար է».ասել է Ասադը:
Սիրիայի նախագահի խոսքերով, Արաբիայի, Կատարի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի նման երկրներն իրենց քաղաքական նպատականերն իրականացնելու համար սատարում են ահաբեկիչներին: