Ղասեմի.«Պարսիցծոցյան երկրները պետք է քայլեր ձեռնարկեն խաղաղության ուղղությամբ»
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանը պարսիցծոցյան հարավային հարևաններին կոչ է անում, դաս քաղելով տարածաշրջանի դառը փորձերից, զերծ մնալ կրքերից և տրամաբանորեն ու խոհեմությամբ, ինքնազսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել լարվածության վերացման և խաղաղության հաստատման ուղղությամբ»:
Երկուշաբթի օրն, անդրադառնալով Իրանի հարավային հարևան երկրների միջև ծագած լարվածություններին և այդ կապակցությամբ մտահոգություն հայտնելով, Բահրամ Ղասեմին հույս է հայտնել, որ մոտ ապագայում խնդիրները կարգավորվելու են:
«Հարևան երկրների միջև լարվածության ծավալումն, այն էլ այնպիսի հանգամանքներում, երբ տարածաշրջանը տուժում է պատերազմական ու ճգնաժամային իրավիճակից, որը հետևանքն է ահաբեկչության ու ծայրահեղականության տարածման և Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի օկուպացման շարունակման, տարածաշրջանի ոչ մի երկրի շահերից չի բխում: Դա կարող է սպառնալ բոլորին».հավաստել է Ղասեմին:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակի խոսքով՝ տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների կարգավորման լուծումը ՝ այդ թվում Կատարի և նրա երեք հարևանների միջև ծագած խնդիրը, հնարավոր է կարգավորել միմիայն քաղաքական ճանապարհով և կողմերի միջև պարզ ու թափանցիկ երկխոսության արդյունքում: