Կատարը հակազդեց Արաբիայի, Բահրեյնի, Էմիրությունների ու Եգիպտոսի քայլին
Կատարի ԱԳ նախարարությունը, հակազդելով Կատարի հետ կապերը խզելու մասին Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի ու Եգիպտոսի ընդունած որոշմանը, հայտարարեց. «Այդ որոշումը չի կարող ազդել Կատարում բնակվող քաղաքացիների ու անձանց կյանքի բնական ընթացքի վրա»:
Կատարի ԱԳ նախարարությունը երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ, ցավ հայտնելով հարաբերությունների խզման մասին Արաբիայի, Էմիրությունների ու Բահրեյնի ընդունած որոշման կապակցությամբ, ընդգծեց. «Նման քայլերն անպատճառաբանելի են և նման որոշման հանգեցրած հավակնությունները սխալ են ու անհիմն»:
Կատարի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ տարածաշրջանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հասարակական կարծիքը փոխելու համար իրականացված «լրատվական հարձակումները» ձախողվել են և հենց դա էլ համարվում է լարվածության հրահրման պատճառը:
Կատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Դոհայի հետ հարաբերությունները խզելու շուրջ Արաբիայի, Բահրեյնի ու Էմիրությունների ընդունած որոշումը, որն իրականացվել է Եգիպտոսի հետ միասին, Կատարը խնամակալության տակ առնելու ուղղությամբ փորձ է համարվում:
Ըստ «Ֆրանս Պրես»-ի հաղորդման՝ Qatar Airways ավիաընկերությունն դադարեցրել է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ իրականացվող իր բոլոր թռիչքները:
Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Էմիրություններն ու Եգիպտոսը միաժամանակ խզելով Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները նաև դադարեցրել են այդ երկրի ուղղությամբ իրականացվող ծովային ու օդային ուղևորությունները և փակել են Կատարի հետ ցամաքային անցակետերը: