Իսրայելի պատերազմի նախարարը ողջունել է Կատարի և արաբական երկրների միջև լարվածությունը
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը Կատարի հետ արաբական որոշ երկրների հարաբերությունների խզումը բացառիկ առիթ է համարել Իսրայելի համար:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը երկուշաբթի օրը Կատարի հետ հարաբերությունները խզած երկրների հետ համագործակցության ցանկություն հայտնելով, նշել է. «Այս իրադարձությունը կարևոր առիթ է համարվում Իսրայելի համար»:
Իսրայելի ռեժիմի տեղեկատվության նախարար Եսրայիլ Քաթզն իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ նշեց. «Կատարի հետ արաբական երկրների հարաբերությունների խզումը նոր մարտահրավերներ կռաջացնի»:
Դոհայում Սիոնիստական ռեժիմի դեսպանության աշխատակազմի նախկին պետ Իլի Աբիդարն այդ ռեժիմի պաշտոնատարներին հորդորել է Կատարի և Արաբիայի միջև լարվածություն օգտագործել Պաղեստինում նպատակների իրագործման համար:
Արաբիան, Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը երկուշաբթի օրը հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Հիշյալ երկրները Կատարին մեղադրել են ահաբեկչությունը հովանավորելու, արաբական երկրների ներքին հարցերին միջամտելու, ազգային անվտանգությունը սպառնալու և ահաբեկիչներին ապաստան տալու մեջ: