Լավրով. Իրանի,Ռուսաստանի ու Թուրքիայի համաձայնությունը Սիրիայում անդորրի է հանգեցրել
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն ասել է. «Դամասկոսի կառավարության և զինված խմբերի համագործակցությամբ և Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի երաշխավորությամբ Սիրիայում լարվածության մեղմացման չորս տարածքների ստեղծման մասին համաձայնագիրը նպատակ ունի լիարժեք անդորր հաստատել, ամրապնդել հրադադարը և մեղմացնել լարվածությունները»:
«Քանի որ Սիրիայում լիարժեք հրադադար ու անդորր հաստատելը բարդ ու նույնիսկ անհնարին գործ է, որոշում ընդունվեց աշխատանքը սկսել լարվածության մեղմացման համար տարածքների հստակեցմամբ»,-հավելել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարը մերժել է այն հայտարարությունները, թե Աստանայի համաձայնագիրը հող է նախապատրաստում Սիրիայի մասնատման համար: Նա նշել է. «Որոշ ժամանակ անց և Սիրիայում լարվածության մեղմացման չորս տարածքների կարգավորման համար ջանքերն արդյունավորվելուց հետո, այլ շրջաններում նույնպես նման տարածքներ են ստեղծվելու»: