Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը. 18 տոննա սննդամթերք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63960-Սիրիա_է_առաքվել_մարդասիրական_օգնության_հերթական_խմբաքանակը._18_տոննա_սննդամթերք
ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2017 10:22 Asia/Tehran
  • Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը. 18 տոննա սննդամթերք

ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն ներառում է շուրջ 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք:

Մարդասիրական օգնությունը Սիրիա է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: Բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին»։

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու եւ տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել ՀՀ պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները:

News.am