Թուրքիան կարևորել է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64186-Թուրքիան_կարևորել_է_Իրաքի_տարածքային_ամբողջականության_պահպանումը
Թուրքիայի վարչապետը քննադատել է Իրաքի Քուրդստանի շրջանի անկախության հարցով հավանական հանրաքվեի անցկացումը, նշելով.«Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2017 14:54 Asia/Tehran
  • Թուրքիան կարևորել է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը

Թուրքիայի վարչապետը քննադատել է Իրաքի Քուրդստանի շրջանի անկախության հարցով հավանական հանրաքվեի անցկացումը, նշելով.«Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Բինալի Յըլդըրըմը լրագրողներին տված  հարցազրույցում, 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդստանի շրջանի անկախության հարցով հավանական հանրաքվեի անցկացման մասին ասել է.«Թուրքիան ցանկանում է, որ բոլոր իրաքցիներն ապրեն միավորված երկրում և հաշվի առնելով Միջին Արևելքի զգայուն իրավիճակը, նման հարցի առաջ քաշումը ռազամավարական սխալ է համարվում»:

Անցյալ չորեքշաբթի, Իրաքի քրդական քաղաքական կուսակցությունները, բացառությամբ «Գուրան» և «Քոմել» կուսակցությունների, մասնակցել են Իրաքի Քուրդստանի շրջանի ղեկավար Մասուդ Բարզանիի հրավերով գումարված նիստին: Նիստի ավարտին համաձայնություն է կայացել  սեպտեմբերի 25-ին հանրաքվելի անցկացման վերաբերյալ: