Ստամբուլի հայերը 5 հազար մուսուլմանի Ռամադանի ընթրիք են հյուրասիրել
Հունիս 11, 2017 05:20 Asia/Tehran
Ստամբուլի հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հիմնադրամը մուսուլմանական Ռամադանի առթիվ Զեյթինբուռնուի շրջանում 5 հազար քաղաքացու Ռամադանի ընթրիք է հյուրասիրել։
Թուրքական Iskurnet–ի փոխանցմամբ՝ «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հիմնադրամի կողմից կազմակերպված Ռամադանի ընթրիքին հավաքվել են աշխարհի տարբեր երկրներից Ստամբուլ եկած մուսուլման ներգաղթյալներ՝ սիրիացի, ղազախ, ղըրղըզ, թուրքմեն, աֆղան եւ այլք։
Ընթրիքին ներկա է եղել նաեւ Զեյթինբուռունի քաղաքապետ Մուրադ Այդընը։
News.am
Պիտակ